«Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
37-ամյա անգլիացուն պարգևը հանձնել է արքայազն Ուիլիամը:
«Այս պարգևը նույնքան կարևոր է, որքան խաղադաշտում ունեցած հաջողություններս: Մեծ պատիվ է և հպարտանալու առիթ՝ իմ և ընտանիքիս համար»,- նշել է ֆուտբոլիստը:
Հարկ է նշել, որ այս շքանշանն ամենացածրն է բրիտանական պարգևների համակարգում:











































