Մայքլ Ջեքսոնը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Forbes-ի վարկածով ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշի առաջատար։
Նա մահացել է 2009 թվականին, սակայն նույնիսկ մահից 6 տարի անց նրա ձայնասկավառակների վաճառքն ու նրան նվիրված շոուները եկամուտներ են բերում։ Պարբերականի գնահատմամբ՝ վերջին տարում Ջեքսոնի բրենդն աշխատել է 115 մլն դոլար։
Երկրորդ տեղում Էլվիս Փրեսլին է, ով մահացել է 1977 թվականին։ Վերջին մեկ տարում նա «աշխատել» է 55 մլն դոլար, որը հավաքվել է նրա սեփական թանգարանի տոմսերի վաճառքից։ 2015-ի օգոստոսին կայացել է Elvis Presley Forever ալբոմի թողարկումը, իսկ ԱՄՆ Փոստային ծառայությունը թողարկել է նամականիշ՝ նվիրված «ռոք-ն-ռոլի արքային»։
Թոփ տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Մայքլ Ջեքսոն՝ 115 մլն դոլար

2. Էլվիս Փրեսլի՝ 55 մլն դոլար

3. Չարլզ Շուլց՝ 40 մլն դոլար

4. Բոբ Մարլի՝ 21 մլն դոլար

5. Էլիզաբեթ Թեյլոր՝ 20 մլն դոլար

6. Մերիլին Մոնրո՝ 17 մլն դոլար

7. Ջոն Լենոն՝ 12 մլն դոլար

8. Ալբերտ Էյնշտեյն՝ 11 մլն դոլար

9. Փոլ Ուոքեր՝ 10.5 մլն դոլար

10. Բեթի Փեյջ՝ 10 մլն դոլար








































