Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան։ «Ֆլումինենսե»-ից հեռանալուց հետո 35-ամյա կիսապաշտպանն այժմ արձակուրդում է։
«Հաջորդ տարի կվերսկսեմ կարիերաս, չնայած՝ չգիտեմ որտեղ կխաղամ։ Հիմա վայելում եմ արձակուրդս, որի կարիքը շատ ունեի»,- Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 2011թ․ «Միլան»-ից հեռանալուց հետո Ռոնալդինյոն 4 ակումբ է փոխել՝ «Ֆլամենգո», «Ատլետիկո Մինեյրո», «Կերետարո» և «Ֆլումինենսե»։









































