Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Գյումրիի Բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Նարեկ Կիրակոսյանը, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 12:55-ին, Գյումրիի Բժշկական կենտրոն է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացի Ջուլիետա Ս-ն: Տուժածը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1979 թվականին:
Ջուլիետա Ս.-ի մոտ ախտորոշվել է սալջարդ, տրավմատիկ շոկ: Քաղաքացին ստացել է համապատասխան բժշկական օգնություն և ծանր կայուն առողջական վիճակով գտնվում է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում:








































