Eureporter պարբերականում հրապարակվել է Աննա Վան Դենսկիի հոդվածը, որում նա նշում է, որ ԵՄ-ն հնարավորություն ունի ԵԱՀԿ-ի ջանքերին հավասար ներդրում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների դանդաղ տեմպերը վկայում են, որ պաշտոնական ինստիտուտի ջանքերը պետք է ամրապնդվեն քաղաքացիական հասարակության ավելի մասնակցությամբ՝ վստահության միջոցների ամրապնդման համար։ Եվրոպան ունի հաշտեցման ու ինտեգրման բացառիկ փորձ։
Հակամարտությունների կարգավորման հարցերում ԵՄ հետաքրքրությունը դուրս է գալիս Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների շահերից, քանի որ խաղաքարտի վրա դրված է Հարավային Կովկասի կայունությունն ու անվտանգությունը։ Կան նաև այլ նրբություններ, որոնք պայմանավորում են հակամարտության կարգավորմանը ԵՄ-ի կարևորությունը։
ԵՄ-ն ավանդաբար ԵԱՀԿ Մինսկի խմբին նշում է որպես տվյալ հարցում պատասխանատու ինստիտուտ, սակայն ներկայումս նման մոտեցումն անկասկած հնացել է։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարդությունը պահանջում է հարցի լուծման հանդեպ համալիր մոտեցում»,- ասվում է հրապարակման մեջ։







































