Sunday, 07 06 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում

Սերժ Սարգսյանը գծում է հավակնորդների շրջանակը

Սերժ Սարգսյանը նշանակելով սահմանադրական «այո»-ի ՀՀԿ-ական շտաբի պետի վեց տեղակալների՝ ըստ էության ամբողջացրեց և շտաբի ղեկավար կազմը, և ընդհանրապես՝ իշխանական համակարգի ամբողջական պատկերը: Դատելով նշանակված վեց տեղակալներից՝ ՀՀԿ շտաբի, այսպես ասած, ղեկավար կազմում ներկայացված է Հայաստանի գուցե թե ապագա իշխանական պալիտրան, այսինքն՝ ուժեր կամ թևեր, որոնք ըստ էության կազմակերպելով սահմանադրական հանրաքվեն, այսպես ասած՝ գլուխ բերելով իշխանական արդյունքները՝ հետո նաև քաղելու են այդ արդյունքների պտուղները իշխանական վերադասավորման տեսքով:

Շտաբի պետն է Հովիկ Աբրահամյանը, տեղակալներն են՝ Կարեն Կարապետյանը՝ էլցանցերի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նախագահական վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի պետի տեղակալ Լևոն Յոլյանը, որը նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Այսպիսով, հարկ է նկատել, որ վեց տեղակալներից առնվազն երեքը ըստ էության Սերժ Սարգսյանի ընդգծված հովանու տակ են՝ երկուսը նախագահական աշխատակազմից են, մեկը՝ շախմատի ֆեդերացիայից: Եվ այս առումով ըստ էության կարծես թե ընդգծվում է, որ ապագա ներիշխանական վերադասավորումներում Սերժ Սարգսյանը իրեն է վերապահում, այսպես ասած, բազմակենտրոն իշխանության որոշակի մեծամասնություն, ինչը ըստ էության միանգամայն սպասելի էր, քանի որ ակնհայտ է նրա ներկայիս խնդիրը՝ ապահովել իր հետագա մեծ ազդեցությունը իշխանական համակարգում:

Մյուս պարագայում, ըստ էության, առկա է որոշակի մրցակցային պատկեր, առաջին հերթին՝ բնականաբար, ծանրքաշայիններ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի միջև: Նրանք ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանից հետո, իսկ միգուցե նաև մտքի խորքում՝ նրանից առաջ, ազդեցիկ բևեռի հավակնորդներ են, նաև վարչապետության թեկնածուներ: Արմեն Երիցյանն ու Վահրամ Բաղդասարյանը ավելի ցածր կալիբրում են, և այստեղ նրանք ըստ ամենայնի գտնվում են նաև ՀՀԿ շտաբի պետի ոչ պաշտոնական «տեղակալ» դիտվող երկու այլ սուբյեկտի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարթության վրա:

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առանձին շտաբներն ըստ էության անուղղակի «տեղակալներ» են ՀՀԿ շտաբի մոտ, և այս համադրությամբ հանդերձ՝ դրանք կազմում են այն ամբողջական պատկերը, որ կամ կունենա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կազմվելիք «կայուն մեծամասնությունը», կամ այդ մեծամասնության կազմի հավակնորդներն են, այսինքն՝ կա ոչ թե պատկերը, այլ հավակնորդների շրջանակը, և գործընթացների արդյունքում կորոշվի, թե ում ինչ մասնաբաժին կհասնի ամբողջական պատկերից:

Տվյալ պարագայում հանրաքվեի անցկացման գործընթացում նրանց բոլորի ներառումը որոշակի պատասխանատուի կարգավիճակում ըստ էության նպատակ ունի կանխարգելել ներիշխանական հավակնությունների այս մրցությունում վտանգավոր գործիքի՝ ներքին սաբոտաժի կիրառումը, քանի որ առկա իրավիճակում ընդհանուր արդյունքի պատասխանատու են բոլորը, և մեկի պատճառով ձախողումը ըստ էության հարված է բոլորին:

Այսինքն՝ այս տեսանկյունից Սերժ Սարգսյանն ըստ էության կանխում է ներքին սաբոտաժները՝ առնվազն հանրաքվեի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում