«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին գոհ է Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպման արդյունքից: Այժմ հռոմեացիները գլխավորել են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:
««Ֆիորենտինա»-ի նկատմամբ արտագնա հաղթանակը շատ բարդ է: Այն հատուկ նշանակություն ունի: Կարևոր էր արագ գոլ խփել:
Այնուհետև մեզ համար ավելի հեշտ էր վերահսկել խաղի ընթացքը: Այժմ պետք է նախապատրաստվենք «Ուդինեզե»-ի դեմ հանդիպմանը»,- Tmw-ը մեջբերում է Տոտտիի խոսքերը:








































