Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Վահան Մարտիրոսյանը պետք է վերադարձվի Հայաստան

Սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ կնոջ և երեխայի հետ Բաքու է փախել Հայաստանում գողության համար հետախուզման մեջ գտնվող Վահան Մարտիրոսյանը, ով ներկայանում էր որպես «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար: Մարտիրոսյանը Բաքվում ասուլիս, իսկ այնուհետև հարցազրույցներ տվեց, որոնք ուղղված էին ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև Հայաստանի պետության, բանակի դեմ:

Վահան Մարտիրոսյանի արածը ուրիշ կերպ, քան պետական դավաճանություն որակել հնարավոր չէ: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ. հիմա պետք է մտածել և ամեն ինչ անել Մարտիրոսյանին Հայաստան վերադարձնելու համար: Մարտիրոսյանը կամավոր Հայաստան չի գա, և պետք է հասնել նրան, որ նրան ապաստան տված և նրան օգտագործող Ադրբեջանի իշխանությունները իրենք Մարտիրոսյանին հանձնեն Հայաստանին:

Շատ է խոսվել այն մասին, թե ինչպես ստացվեց, որ հետախուզման մեջ գտնվող Մարտիրոսյանը կարողացավ հատել պետական սահմանը, հայտնվել Վրաստանում, իսկ այնտեղից անցնել Ադրբեջան, ինչու դա չարձանագրեցին Հայաստանի սահմանային ծառայությունները, կամ ինչու Հայաստանի հատուկ ծառայությունները չկարողացան արձանագրել, որ Մարտիրոսյանը կապի մեջ է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Այս մասին շատ է գրվել, և դա կարելի է ասել՝ անցյալում է, քանի որ Վահան Մարտիրոսյանը Բաքվում է: Հիմա պետք է մտածել ապագայի մասին, պետք է մտածել այն մասին, թե ինչ կարելի է անել, որ Վահան Մարտիրոսյանն անցնի ոչ թե երրորդ երկիր, որտեղ կարող է քաղաքական ապաստան ստանալ, այլ վերադարձվի Հայաստան:

Մարտիրոսյանին Ադրբեջանում երկար չեն պահի, քանի որ Ադրբեջանում նրանից ստացել են այն, ինչ ուզում են. Մարտիրոսյանը խոսել է Հայաստանի դեմ, խոսել է Հայաստանում տիրող վատ սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակի մասին, այն մասին, որ հայ տղաները չեն ուզում ծառայել բանակում, և այլն: Նոր բան նա այլևս չի կարող ասել, և եթե ասի էլ, նրան այլևս լսող չի լինի՝ այնպես, ինչպես այլևս ոչ ոք չի հետաքրքրվում Էդուարդ Սնոուդենի ճակատագրով, որովհետև նա ինչ կարող էր ասել՝ արդեն ասել է: Ադրբեջանցիներին պետք չէ ֆիզիկապես ոչնչացնել Մարտիրոսյանին, քանի որ նա շատ բարեխիղճ ծառայեց Ադրբեջանի քարոզչական նպատակներին, բայց նաև չեն կարող հավերժ պահել Մարտիրոսյանին, որովհետև, ինչպես նշեցինք, նա այլևս անպետք ապրանք է: Ադրբեջանցիները Մարտիրոսյանին ընտանիքի հետ կփոխանցեն եվրոպական որևէ երկրի, որտեղ նրան կարող են քաղաքական ապաստան տալ, քանի որ Հայաստան վերադառնալու դեպքում նրան շատ վատ ճակատագիր է սպասվում:

Եթե Մարտիրոսյանը քաղհալածյալի կարգավիճակում հայտնվի եվրոպական որևէ երկրում, ապա դա շատ վատ օրինակ կարող է լինել իր նմանների համար, ինչպիսիք Հայաստանում էլի կլինեն, և ովքեր այնքան փող չունեն, որ Եվրոպա հասնեն, բայց կարող են գնալ Վրաստան և այդ երկրից հանձնվել Ադրբեջանին: Պետք է այնպես անել, որ Մարտիրոսյանը ոչ թե «հաջողված» օրինակ լինի, այլ ընդհակառակը՝ հայրենիքի դավաճանի և խայտառակության մի դրսևորում:

Այն, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը նման դրսևորումները կանխելու համար՝ պարզից էլ պարզ է. Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից պետք է վերադարձվի Հայաստան: Հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանա կամավոր Հայաստանին հանձնել Մարտիրոսյանին և նրա ընտանիքին, որովհետև Ադրբեջանը մինչև այժմ հանդես է գալիս որպես Հայաստանից փախած Մարտիրոսյանի և նրա ընտանիքի պաշտպան և հովանավոր: Այնպես որ, Ադրբեջանը պետք է պարտադրված լինի վերադարձնել Մարտիրոսյանին:

Կարելի է Ադրբեջանի իշխանությանը առաջարկել փոխանակում. օրինակ՝ Մարտիրոսյանը ադրբեջանցի այն երկու դիվերսանտների դիմաց, ովքեր գերեվարվել էին Քարվաճառի շրջանում: Նրանք դատապարտվել են ազատազրկման, բայց Հայաստանը կարող է նրանց հանձնել Ադրբեջանին, և թող այնտեղ որոշեն՝ շարունակեն նրանք իրենց պատիժը կրել, թե ազատ արձակվեն, եթե միայն նրանց դիմաց Ադրբեջանը Հայաստանին հանձնի Մարտիրոսյանին:

Եթե Ադրբեջանի իշխանությունները այնքան թանկ են գնահատում Մարտիրոսյանին, կամ ավելի շուտ իրենց հեղինակությունը, որ չեն համաձայնվի Մարտիրոսյանին հանձնել երկու դիվերսանտների դիմաց, ապա Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է կարողանան այնպիսի գործողություն իրականացնել, որ իրենց տրամադրության տակ հայտնվի մեկը, որի կյանքը կամ ազատությունը ավելի կարևոր կլինի, քան Մարտիրոսյանին Բաքվում պահելը: Անհնար է, որ չգտնվի համարժեք մի պատանդ, որի դիմաց Ադրբեջանի իշխանությունները կհրաժարվեն Հայաստանին հանձնել Մարտիրոսյանին: Իսկ Հայաստանում հայտնվելուց հետո պետք է Մարտիրոսյանի նկատմամբ հրապարակային դատավարություն կազմակերպել և նրան ենթարկել ամենախիստ պատժի:

Չի կարող լինել այնպես, որ ադրբեջանցիները ռմբակոծեն հայկական բնակավարերը՝ սպանելով խաղաղ բնակիչներին, որ հազարավոր հայ տղաներ գիշերներ լուսացնեն պաշտպանելով սահմանը, իսկ ինչ-որ մեկը իր բարեկեցությունն ապահովելու համար փախչի Ադրբեջան և այնտեղից վարկաբեկի իր հայրենիքը:

Մարտիրոսյանի Հայաստան վերադարձի օպերացիան պետք է կազմակերպվի հնարավորինս արագ և կարճ ժամկետներում, քանի դեռ Մարտիրոսյանի Բաքվին հանձնվելու աղմուկը թարմ է: Հայաստանում յուրաքանչյուրը պետք է տեսնի, թե ինչ է սպասում հայրենիքի դավաճանին, և որ ցանկացած դավաճանություն անպատիժ չի մնում, և Հայաստանը գնալու է իր դավաճանների հետևից:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում