ՊՍԺ-ի բրազիլացի եզրային պաշտպան Մաքսվելը կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարող փոխարինող գտնել Լիոնել Մեսսիին, քանի որ արգենտինացուն փոխարինել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի և «Բարսելոնա»-ի՝ Փարիզում կայացած մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Մեսսիին փոխարինել հնարավոր չէ: Մենք երբեք չենք ուրախանում հակառակորդի վնասվածքով: Մեսսին իր թիմի բացահայտ առաջատարն է: Նա բացառիկ ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Մաքսվելը:









































