Բրիտանացի մի խումբ ինտերնետ-ակտիվիստներ առաջարկում են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը կոչել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի անվամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Գաղափարի կողմնակիցներն այս կապակցությամբ հատուկ էջ են բացել Facebook սոցիալական կայքում:
Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է աջակցել այդ նախաձեռնությանը, ներկա պահին սոցիալական ցանցի շուրջ 22 օգտատեր է նշել, որ կողմ է «Հիթրոու»-ի անվանափոխությանը:
Ակտիվիստները համապատասխան հարցում են ուղարկել նաև Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
Հիշեցնենք, որ Մարգարետ Թետչերը ուղեղի կաթվածից մահացել է ապրիլի 8-ին՝ 87 տարեկան հասակում: Նա Մեծ Բրիտանիայի կառավարությունը ղեկավարել է 1979-1990թթ.:








































