ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը Daily Mail-ի հետ զրույցում նշեց, որ իր մարզական կարիերան մոտենում է ավարտին, բայց չի ցանկանում գնալ Ալեքս Ֆերգյուսոնի կամ Կարլո Անչելոտիի ճանապարհով և մարզչական կարիերա սկսել:
«Ես սիրում եմ մարզել երեխաներին ու շրջապատված լինել նրանցով: Այդուհանդերձ, չեմ ցանկանում մարզչական կարիերա սկսել»:
Հիշեցնենք, որ Դևիդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ և առաջիկա կիրակի օրը կարող է այդ ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:









































