Լեհաստանում կհարգեն Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերիի հիշատակը, որը 2010 թ. ապրիլի 10-ին խլեց 96 մարդու, այդ թվում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու կյանքը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ողբերգության երրորդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն մասնավորապես Վարշավայում: Միջոցառման պաշտոնական, պետական մասի շրջանակներում կանցկացվի ընդհանուր աղոթք և ծաղկեպսակներ կդրվեն վթարի զոհերի հուշարձանի մոտ:
Առանձին միջոցառումներ կկազմակերպի Լեհաստանի ընդդիմությունը՝ զոհված նախագահի եղբոր՝ Յարոսլավ Կաչինսկու գլխավորությամբ: Նախագահական նստավայրի մոտ տեղադրվել է բեմ և մեծ էկրաններ՝ ելույթների և համերգների համար:
Երեկոյան նախատեսվում է մոմերով երթ և պիկետ՝ երկրի վարչապետի նստավայրի մոտ: Կազմակերպիչների պնդմամբ՝ դրանց կմասնակցի մի քանի հազար մարդ:








































