Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չորեքշաբթի օրը համայնքների պալատի նիստը կբացի հանգուցյալ վարչապետ Մարգարետ Թետչերին նվիրված ելույթով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Այդ կերպ նա կհարգի գործընկերուհու հիշատակը, ում համարում է բոլոր ժամանակների լավագույն վարչապետը:
Նշենք, որ բրիտանական խորհրդարանի 2 պալատները հատուկ հետ են կանչվել Զատկի արձակուրդից, որպեսզի մասնակցեն Թետչերի հիշատակին նվիրված արարողություններին:









































