Այսօր՝ ապրիլի 9-ին, 1-03 ծառայության թիվ 9 բրիգադը ահազանգել է Ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ Շիրակի 65 շենքի 52 բնակարանում մահացած կին կա:
Ինչպես հայտնում է shamhsyan.com-ը, այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ:
Հարևանները պատմել են, որ տարօրինակ հոտ են զգացել, որից հետո նշված բնակարան է ժամանել տան տիրոջ՝ 46-ամյա Անժելա Ասատրյանի 15-ամյա աղջիկը՝ Գրետան և դուռը բացելուց հետո հայտնաբերել են Ա. Ասատրյանին՝ հյուրասենյակի բազկաթոռին նստած՝ մահացած վիճակում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կինը մահացել է մոտ 10-15 օր առաջ և այս պահի տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









































