Ոստիկանությունը ամբողջությամբ փակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Քաղաքացիական ակտիվիստները բացականչում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Նրանք հավաքվել են Բաղրամյան պողոտայի մոտ, սակայն նրանց թույլ չեն տալիս առաջ շարժվել:
Մի տղամարդ կորցրեց ինքնատիրապետումը. «Տանը ինձ են սպասում երեխաներս, ինչո՞ւ պետք է ես քաղաքում ազատ չշարժվեմ»:
Աստիճանաբար ավելանում է ոստիկանների թիվը և ուժեղանում Բաղրամյան պողոտայի հսկողությունը:
Քաղաքացիներից մեկը բացականչեց. «Ինչպե՞ս եք ձեզ զգում, Սերժ զալոժնիկներ: Մենք մեր քաղաքում պատանդ ենք»:
Այս պահին Երևանի կենտրոնում՝ Օպերային հարող հատվածում, երթևեկությունը բացվել է, սակայն քաղաքացիների մուտքը դեպի Բաղրամյան պողոտա, որտեղով նախատեսվում է Սերժ Սարգսյանի մեքենաների շարասյան երթը, փակ է:









































