Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ-Բաշիրը ծրագրում է այս շաբաթ այցելել Հարավային Սուդան: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին:
Դա կլինի Ալ Բաշիրի առաջին այցը Հարավային Սուդան՝ այն բանից հետո, երբ 2011 թվականին Հարավային Սուդանը երկարամյա քաղաքացիական պատերազմից հետո անկախություն հռչակեց:
Նրա այցի մասին տեղեկությունը հաստատել է Հարավային Սուդանի ղեկավարությունը: Ալ-Բաշիրը Ջուբա կուղևորվի հարավկորեացի գործընկեր Սալվա Կիիրի՝ մարտին ուղարկած հրավերով:









































