Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի (38-5-1) վերադարձը ռինգ հետաձգվում է:
Ավելի վաղ նշվում էր, որ Դարչինյանը կմենամարտի ապրիլի 20-ին՝ Մեխիկոյում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ժամանակ, որի գլխավոր մենամարտը կլինի Քրիստիան Միխարեսի և Վիկտոր Տարասասի միջև:
Սակայն Դարչինյանի մենեջեր Ֆրանկ Էսպինոզան հայտարարեց, որ Վիկը ռինգ կվերադառնա մայիսի 11-ին: BoxingScene-ը տեղեկացնում է, որ Դարչինյանը կմենամարտի Լարեդոյում (ԱՄՆ) կայանալիք բռնցքամարտի երեկոյի ժամանակ:




































