Pepsi-ն ու Բեյոնսեն շարունակում են 2012թ. հիմք դրված ստեղծագործական համագործակցությունը. երգչուհին մասնակցում է բրենդի Live for Now փիլիսոփայությամբ ոգեշնչված քարոզարշավին:
Live for Now կարգախոսը, որի հեղինակն է 180 LA գործակալությունը, կոչ է անում ապրել «հիմա ու այստեղ», սակայն հիշել անցյալի մասին:
Mirrors հոլովակում («Հայելիներ»), որը գովազում է Pepsi Max-ը, հնչում է Բեյոնսեի Grown Woman երգը: Այն հեռարձակվելու է աշխարհի 70 երկրների հեռուստատեսությամբ:
Հոլովակը նկարահանել է ռեժիսոր Ջեյք Նավան՝ Crazy in Love հոլովակի հեղինակը:
«Հիշիր անցյալի մասին, սակայն ապրիր այսօր»,- արտասանում է երգչուհին հոլովակի վերջում:
Երգչուհին ոչ միայն նկարահանվել է հոլովակում, այլև մասնակցել դրա սցենարի մշակմանն ու անձամբ է ընտրել կերպարները, որոնք իրեն լավագույնս կարտացոլեին անցյալում ու ներկայում:









































