Երիտասարդ հինդի ֆոլկ-երգիչ Շուգո Տոկումարուն հրապարակել է իր նոր Katachi հոլովակը, որտեղ թղթե ֆիգուրները գեղեցիկ շարք են կազմում՝ հետ չմնալով երգի ռիթմից:
Լեհ անիմատորներ Կատարզունա Կիժեկն ու Պրզեմյստավ Ադամսկին, որոնք ստեղծել են հոլովակը, կատարել են հսկայական աշխատանք՝ կտրելով հարյուրավոր անսովոր ֆիգուրներ գունավոր թղթից։ Այս մասին գրում է adme.ru-ն:
Կադր կադրի հետևից պարող մարդը շարժվում է երաժշտության ռիթմին համընթաց: Արդյոնքում ստացվել է տեսաշար, որից անհնար է աչք կտրել, իսկ ճապոնացի երգչի հրաշալի կատարումը կրկնակի հաճույք է պատճառում դիտողին:











































