Friday, 19 06 2026
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

Կարգապահական տույժ` ինսուլին չտրամադրելու համար

Ապրիլի 4-ին ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնը Աննա Գաբոյանին ինսուլին չի տրամադրել։

Խնդիրն անմիջապես ներկայացվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը։

Մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենտրոնն ապահովված է եղել ինսուլինով և հակադիաբետիկ դեղամիջոցներով։

Հարցը քննարկվել է հիվանդի, նրա ընտանեկան բժիշկ Սարգիս Կարապետյանի, ընտանեկան բուժքույր Արմենուհի Հարոյանի և Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի մասնակցությամբ։ Պարզվել է, որ ի պատասխան հիվանդի այն հարցին, թե երբ կարող է ինսուլին ստանալ` բուժքույր Արմենուհի Հարոյանը հեռախոսով հայտնել է, որ իրենց կենտրոնն ինսուլին չունի։ Հիվանդը ստիպված Երևանում բնակվող մորեղբորից գումար է խնդրել դեղը գնելու համար։ Հենց նա էլ ահազանգել է ՀՀ առողջապահության նախարարություն։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հաղորդում են, որ հիվանդ Աննա Գաբոյանի նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ և բուժաշխատողին անվայել պահվածքի, ինչպես նաև դեղորայքի հետ կապված թյուր տեղեկատվություն տրամադրելու համար բուժքույր Արմենուհի Հարոյանը ենթարկվել է կարգապահական տույժի։ Նրան հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում կքննարկվի աշխատանքից հեռացման հարցը։

«Դեպքը խոսում է այն մասին, որ Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնում գոյություն չունի ներքին կանոնակարգ։ Շաքարային դիաբետով հիվանդների դեղորայքի բաշխման հսկողությունն իրականացվում է բժիշկ ներզատաբանի կողմից և նա իրավունք ունի նման տեղեկատվություն տրամադրելու»,-գրում են Շիրակի մարզպետարանից։

Վերջին շրջանում մամուլում ահազանգեր են հնչում նաև այլ քաղաքների պոլիկլինիկաներում ինսուլինի կամ հակադիաբետիկ դեղամիջոցների բաշխման գործում նկատվող բացասական երևույթների մասին։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ ինսուլինով և դեղահաբերով։

Ավելին, եթե նախորդ տարիներին հիվանդները դեղահաբերով ապահովվել են պահանջարկի 30 տոկոսի չափով, ապա այս տարի աշխատանքներ են տարվում այն 100 տոկոսի հասցնելու ուղղությամբ։

Նախարարությունը միաժամանակ շրջաբերական նամակ է ուղարկել բոլոր բուժհաստատություններին` պահանջելով շաքարային դիաբետով հիվանդներին ապահովել առկա դեղերի անխափան բաշխումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում