Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգի իրավապահ մարմինները 7 հարկանի շենքի ապօրինի շինարարության գործով հետաքննության շրջանակներում 9 մարդու են ձերբակալել: Շենքի փլատակների տակ 74 մարդ էր զոհվել: Ձերբակալվածների թվում կան պաշտոնյաներ, այդ թվում՝ տեղի վարչակազմի ղեկավարի տեղակալը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Շենքը, որում բնակվում էր մոտ 35 ընտանիք, հանկարծ փլուզվել էր ապրիլի 4-ի երեկոյան: Փրկարարական գործողությունները տևել են մի քանի օր: Զոհերի թվում բազմաթիվ երեխաներ կան: Վնասվածքներ է ստացել ավելի քան 60 մարդ: Շինարարությունն իրականացվել է առանց իշխանությունների կողմից համապատասխան թուլտվության և առանց անվտանգության կանոնների պահպանման:
Քննությունը ստացել է փաստաթղթեր, որոնք հաստատում են շինարարության համար կաշառքի վճարման փաստը:










































