Մեծ Բրիտանիայում հայտնվել է առաջին եկեղեցին, որտեղ գործում է անլար` WiFi ինտերնետ-կապ: Դերբի քաղաքի Միքլովեր արվարձանում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին ունի ոչ միայն ինտերնետային կապ, այլև պլանշետային համակարգիչներ, որոնց միջոցով կարող են հետևել աղոթքների, երգերի ու սաղմոսների տեքստին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Մտահղացման պատճառ է դարձել կոնգրեգացիայի անդամների կողմից փոքր տառատեսակներով տպագրված Աստվածաշնչի միջոցով տեքստերին հետևել չկարողանալը:Կարելի է ասել՝ այնտեղ մատուցվում է առաջին թվային եկեղեցական արարողությունը:
Եկեղեցին աշխատում է The Cloud հեռահաղորդակցական ընկերության հետ, որը համաձայնել է պլանշետներ նվիրաբերել եկեղեցուն:









































