Այսօր ժամը 04.59-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլզի» շենքի նկուղից ծուխ է նկատվում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 06.04-ին: Այրվել են «Միցուբիշի» մակնիշի 50 ՏՏ 100, «Օպել» մակնիշի 32 ՍԼ 616 համարանիշերով ավտոմեքենաներն ամբողջությամբ, «Նիսան» մակնիշի 91 NՍ 999 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի առաստաղը, ետնամասի աջակողմյա անիվը և ջերմահարվել է «ՎԱԶ-2109» մակնիշի 32 ՕԼ 770 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան դուռը:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են շենքի բնակիչների տարհանում. տուժածներ չկան:
Դեպքի վայրում են գտնվել նաև պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության աշխատակիցները:









































