Չիլիում այսօր արտաշիրիմում են հայտնի պոետ Պաբլո Ներուդայի աճյունը՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Արտաշիրիմում կատարելու պատճառը պոետի վարորդի ու օգնականի հայտարարությունն է, թե Ներուդան թունավորվել է Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի հրամանով: Մեկ այլ վարկածի համաձայն՝ 69-ամյա Ներուդան մահացել է քաղցկեղից:
Քրեական փորձագետների խումբը ձեռնամուխ է եղել աշխատանքներին Իսլա Նեգրայում՝ պոետի նախկին տանը, որի մոտ թաղվել է Ներուդան:
Հիշեցնենք, որ գրականության Նոբելյան մրցանակակիրը մահացել է 1973թ.՝ 12 օր հետո այն բանից, երբ Չիլիում իշխանության եկավ ռազմական խունտան՝ Պինոչետի գլխավորությամբ:
Ներուդան կոմունիստ էր ու նախագահ Սալվադոր Ալյենդեի համախոհը, որը սպանվել էր նախագահական պալատի գրոհի ժամանակ:









































