Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ով փորձի ՀՀԿ-ի հետ վիրավորանքի կամ շանտաժի լեզվով խոսել, նույն կերպ պատասխան կստանա

«Պետք է հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն երբեք առաջին վիրավորանքի լեզվով չի խոսել: Վիրավորանքը մեզ համար երբեք գործունեության ոճ չի եղել, բայց ով փորձել է ՀՀԿ-ի հետ վիրավորանքի կամ շանտաժի լեզվով խոսել, տասնապատիկ անգամ պատասխան է ստացել, ու եթե այսուհետ կրկին փորձեն նույն շանտաժի ու վիրավորանքի լեզվով խոսել նույն կերպ պատասխան կստանան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարությունը:

Հիշեցնենք, որ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում իր կուսակցության ակտիվի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Ով ԲՀԿ-ին վիրավորի, ինձ հետ անձամբ է գործ ունենալու»:

Ռազմիկ Զոհրաբյանը նաև ավելացրեց, թե «ճիշտ կլինի, որ որոշ քաղաքական ուժեր իրենց ներսում գործող ճորտատիրական կարգերը չտարածեն ողջ քաղաքական դաշտի վրա»:

Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ գնալով կոշտանում են ԲՀԿ-ի հայտարարությունները: Ի տարբերություն նախագահական ընտրություններին, որին ԲՀԿ-ն չմասնակցեց, այս ընտրություններին մասնակցում է և ձգտում է զբաղեցնել գոնե երկրորդ տեղը, և այդ մրցակցության արդյունքում գնալով երկուստեք լարվածությունը խորանում է:

Հարցին, թե միգուցե դա ոչ թե մրցակցության, այլ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև առկա խորը հակասությա՞ն արդյունք է, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն քաշային տարբեր դիրքերում են: Մենք բոլոր ուժերին հարգում ենք, բայց ԲՀԿ-ն դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, որ հասնի ՀՀԿ-ին, և եթե ԲՀԿ-ն իրեն բավականաչափ ուժեղ է զգում, թող մասնակցեր նախագահական ընտրություններին: Ազդեցիկ ուժը նախագահական ընտրություններին որևէ դիրքորոշում ունենում է կամ մյուս ուժերի նման գոնե կարծիք է հայտնում: Եվ եթե այդքան ազդեցիկ էին, թող որևէ կարծիք հայտնեին: Նախագահական ընտրություններին թեկնածու չէին առաջադրել, գոնե կարող էին որևէ մեկին պաշտպանել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում