Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

1880թ. այս օրը մահացավ Մխիթարյան միաբանության անդամ, եկեղեցական գործիչ Գաբրիել Այվազովսկին. (պատմություն)

1880թ. այս օրը Թիֆլիսում մահացավ եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին:
Ծնվել է 1810թ. մայիսի 10-ին Թեոդոսիայում (Ղրիմ): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի գավառական դպրոցում: 1826-ին ուղարկվել է Սուրբ Ղազար (Վենետիկ), որտեղ ավարտելով ուսումը, դարձել է Մխիթարյան միաբանության անդամ (1830), ձեռնադրվել վարդապետ (1834):

1842-1848թթ. դասավանդել է Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում, 1843-ին հիմնադրել և խմբագրել է (մինչև 1848թ.) «Բազմավեպ»-ը: 1848-1856թթ. եղել է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրենը և հայոց պատմության ու լեզվի ուսուցիչ: Գժտվելով Մխիթարյանների հետ՝ 1856-ին վերադարձ է կատարել Հայ առաքելական եկեղեցուն և մնացել Փարիզում, ուր Ս. Թեոդորյանի և Ա. Գալֆայանի հետ հիմնադրել ու ղեկավարել է Հայկազյան վարժարանը:

1855-1858թթ. խմբագրել և հրատարակել է «Մասյաց աղավնի» ամսագիրը: 1858-ին վերադարձել է Ռուսաստան ու նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ: Թեոդոսիայում հիմնել է Խալիբյան վարժարանը: Գևորգ Գ կաթողիկոսի հրավերով կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1875-1876) և Թիֆլիսի թեմական առաջնորդ:

Գրել է մի շարք կրոնա-աստվածաբանական աշխատություններ: Տիրապետելով եվրոպական ու արևելյան 12 լեզուների՝ թարգմանական նշանակալի ժառանգություն է թողել: Հայերենից իտալերենի է թարգմանել Մովսես խորենացու և Ագաթանգեղոսի պատմությունները:
Արտահայտել է կրոնավորների ունևոր խավերի շահերը՝անվերապահորեն պաշտպանելով տիրող հասարակական ու քաղաքական կարգերը: «Ազգասիրության» ու «միաբանության» կոչելով ազգին՝ նա դատապարտում էր քաղաքացիական պատերազմը, ապստամբությունը, «անհնազանդությունը», հեղափոխությունը:
Այս հողի վրա գաղափարական սուր հակամարտության մեջ էր հայ հեղափոխական դեմոկրատ Մ. Նալբանդյանի, Ս. Ոսկանի և ուրիշների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում