Urology պարբերականի փոխանցմամբ՝ թուրք գիտնականները պարզել են, որ սեքսն ամենաարդյունավետ եղանակն է երիկամների քարերի դեմ պայքարում։ Գիտնականներն այդ մասին հայտարարել են մի շարք փորձարկումներից հետո։
Հետազոտությանը մասնակցած կամավորներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբի անդամներին խնդրել են սեքսով զբաղվել շաբաթական առնվազն 3-4 անգամ։ Երկրորդ խմբի անդամներին ամեն օր տվել են տամսուլոզին (երբեմն օգտագործվում է երիկամների քարի հիվանդության դեմ)։ Երրորդ խումբն էլ հանդես է եկել վերահսկողի դերում։
Երկու շաբաթ անց առաջին խմբի հիվանդների 83.9 տոկոսը ձերբազատվել է երիկամների քարերից, երկրորդ խմբի ցուցանիշը կազմել է 47.6 տոկոս, իսկ երրորդ խմբինը՝ 34.8 տոկոս։









































