Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է ապրել դաշնակցական հովերով

«Տակավին ուսանող՝ զգում էի Հայաստանի Հանրապետության կախարդական ուժը, քանզի շատերս ծնված և դաստիարակված լինելով Սփյուռքում՝ զրկված էինք ազգային ինքնության խորհրդանիշների պարգևած հպարտությունից: Օրինակ՝ պատկերազարդ դասագրքերի ու հանրագիտարանների գունավոր էջերում ուրիշ երկրների դրոշակների և քարտեզների կողքին մերը բացակայում էր: Թեև գոյություն ուներ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, իմ սերնդակիցների մեծ մասին թվում էր, թե մենք ժողովուրդ ենք՝ առանց սեփական հայրենիքի: Մեր ծնողների հայրենիքը «Էրգիրն» էր՝ նախկին Օսմանյան կայսրությունում, իսկ իրենք՝ մեր ծնողները, հայրենիքից զրկված, սարսափելի բռնագաղթից ու կոտորածից փրկվածներն էին…»:

Սա մեջբերում է Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն, առաջին տարին՝ 1918-1919թթ.» աշխատությունից: Այս մեջբերումը արել է Ռիչարդ Հովհաննիսյանի որդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հիմնավորելու համար, թե ինչու է անհրաժեշտ ընդունել օրենք Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին: Հոկտեմբերի 12-ին Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ նման վերնագրով նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Այս նախագծում ասվում է, որ հայ ժողովուրդը վերահաստատում է Թուրքիայի կողմից բռնազավթած հայրենի բնօրրան՝ Հայաստանի տարածքներում Հայկական պետականության վերականգնման իրավունքը:

Ինչու հենց սկզբից մեջբերեցինք Ռիչարդ Հովհաննիսյանի աշխատության այն հատվածը, որը Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է որպես օրենքի նախագծի հիմնավորում: Սփյուռքահայերի կամ գոնե նրանց մի զգալի հատվածի համար ոչ Խորհրդային Հայաստանը և ոչ էլ հետագայում նրա տարածքում իր անկախությունը հռչակած Հայաստանի Հանրապետությունը չեն եղել և չեն լինելու հայրենիք, որովհետև նրանց համար հայրենիքը «Էրգիրն» է Օսմանյան կայսրության տարածքում: Նրանք հիմա էլ շարունակում են համարել, որ հայրենիք ունենալու համար պետք է նոր հայկական պետություն ստեղծվի այն տարածքների վրա, որը իրենք համարում են իրենց հայրենիքը: Ընդ որում՝ նրանց բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Որովհետև եթե նրանք փոքր-ինչ մտածեին Հայաստանի Հանրապետության մասին, ապա պետք է որ հասկանային, որ նման օրենքի նախագծեր ուղարկելով խորհրդարան, պարզ է, որ այս նախագիծը գրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի և գուցե նրա հոր մասնակցությամբ, իրենք ոչնչացնում են Հայաստանի միջազգային վարկը, նրան սարքում են ծիծաղի առարկա:

Հայաստանը ճանաչում է Թուրքիայի Հանրապետությունը իր ներկա սահմաններում: Նման օրենքի ընդունումը կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է ճանաչել Թուրքիայի Հանրապետությունը և այդ երկրին հողային պահանջներ է ներկայացնում, և այն էլ՝ ոչ թե իր անունից, այլ հայ ժողովրդի: Նման օրենքի ընդունումը միանգամից հնարավորություն կտա նույն Թուրքիային և Ադրբեջանին հայտարարելու, որ Հայաստանը տառապում է ծավալապաշտությամբ, և հայերը, ինչպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հիմա ուզում են Թուրքիայի տարածքում երրորդ հայկական պետությունը ստեղծել: Իսկ ընդհանրապես՝ պարզ է, որ նման օրենք ընդունելով Հայաստանը ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակում, քանի որ աշխարհում գոյություն չունի պատմական հայրենիքի վերադարձի իրավունք, և որևէ ժողովուրդ չի կարող ասել՝ տվեք այս տարածքը մեզ պետություն ստեղծենք, որովհետև նախկինում այնտեղ ապրել են մեր պապերի պապերը: Ժողովուրդը ընդամենը կարող է պահանջել այդ տարածքում իր ապրելու իրավունքի ճանաչումը, որը Թուրքիան կարծես թե չի էլ ժխտում:

Բայց Ռիչարդ Հովհաննիսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի ինչի՞ն է պետք նման օրենքը կամ օրենքի նախագիծը, արդյո՞ք միայն նրա համար, որ իրենք ուզում են խիստ հայրենասեր երևալ և ասել, թե՝ տեսեք, մենք ուզում էինք մի նոր հայկական պետություն ստեղծել, բայց Հայաստանում որոշ մարդիկ մեզ թույլ չտվեցին, մենք ուզում ենք իրականացնել մեր պապերի երազը, իսկ դուք դեմ եք դրան: Հնարավոր է, որ դա էլ կա: Բայց ավելի կարևոր է, որ այս մարդիկ մի ամբողջ կյանք ապրելով՝ այդպես էլ չեն ունեցել հայրենիքի զգացողություն, և հիմա էլ չգիտեն, թե որն է իրենց հայրենիքը: Հիմա նրանց թվում է, որ դրա պատճառն այն է, որ «Էրգիրն» այդպես էլ չդարձավ Հայաստան, որ եթե այն Հայաստան լիներ, ապա իրենք կգնային և կապրեին իրենց հայրենիքում:

Իրականում նրանց համար ոչ Հայաստանի Հանրապետությունն է հայրենիք, ոչ «Էրգիրն» է երևի, ոչ էլ Միացյալ Նահանգները, որովհետև այդ դեպքում նրանք նոր հայրենիքի որոնմամբ չէին զբաղվի: Բայց եթե այս մարդիկ հայրենիք չունեն, դա չի նշանակում, թե մեզ էլ պետք է զրկեն հայրենիք ունենալու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում