Ժնևում ներկայացված գարնանային հավաքածուում ներառված են օծանելիք, դահուկներ, ժամացույց, ճամպրուկներ և կոչված են ուրախացնելու երկրպագուների մեծ բանակի: Նրանց համար է ստեղծված նաև Breitling for Bentley Light Body Midnight Carbon Watch ժամացույցը, որը շվեյցարական հայտնի Breitling բրենդի հետ համագործակցության արդյունք է:
Այն սահմանափակ քանակությամբ է թողարկվել՝ ընդամենը 1000 օրինակ, 12.045 դոլար արժեքով:
Շվեյցարական մեկ այլ՝ Zai AG ընկերության հետ մեկտեղ Bentley-ն ստեղծել է դահուկներ, դահուկների փայտեր և դրանց համար պայուսակներ: Թողարկվել են 100 զույգ դահուկներ՝ 10.430 դոլար արժեքով:
Bentley-ի հավաքածուում տեղ կգտնվի նաև ուղեբեռի համար, որը ստեղվել է հատուկ Bentley Mulsanne-ի համար: Այս ճամպրուկները ձեռքով կարվել են իտալական Schedoni ընկերության վարպետների կողմից: Վեց ճամպրուկներից բաղկացած հավաքածուն արժե 14.410 դոլար:








































