«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարեց, որ կատալոնական ակումբը չի հետաքրքրվում Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով:
Կատալոնացիներն արդեն նոր կենտրոնական պաշտպան են փնտրում: Մինչ այս նշվում էին տարբեր անուններ, իսկ AS-ը երեկ տեղեկատվություն տարածեց, որ «Բարսա»-ն ցանկանում է իր կազմ հրավիրել Ռամոսին:
«Ռամոսը շատ հզոր ֆուտբոլիստ է, բայց չի մտնում այն խաղացողների թվի մեջ, որոնց ցանկանում ենք հրավիրել մեր կազմ»:
Սուբիսարետան խոսեց նաև թիմի` վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին. «Մասկերանոյի կորուստը ծանր է մեզ համար: Նույնը կարող եմ ասել նաև Պույոլի մասին: Կօգտվենք այն ֆուտբոլիստների ծառայություններից, որոնք վնասվածք չունեն: Պետք է հանգստություն պահպանել»:






































