Այսօր աշխատանքի շուկայում պահանջարկ են վայելում նաև շատ անսովոր մասնագիտություններ, որոնցից hyser.com.ua-ն ներկայացնում է 10-ը:
10. Ծալքերի հարթեցում

Այս մասնագիտության ներկայացուցիչները տարեկան աշխատում են մինչև 49 հազար դոլար: Նրանք տարբեր հնարքներով հարթեցնում են կոշիկների վրա առաջացած ծալքերը:
9.Կենդանի մանեկեն

Մարդ-մանեկենները վաստակում են ժամում 100 դոլար: Նրանք կարողանում են անշարժ մնալ երկար ժամանակ:
8. Արհեստավարժ քնկոտ

Որոշ հյուրանոցներ վճարում են արհեստավարժ քնկոտների, ովքեր ստուգում են հյուրանոցների մահճակալները և պատմում իրենց տպավորությունների մասին: Դրանց առաջադրանքը 2-ն է՝ նրանք պետք է ազատորեն տիրապետեն հյուրանոցում կիրառվող լեզվին և կարողանան խորը քնել ցանկացած իրավիճակում:
7. Սեքս-ապրանքների փորձագետ

Նրանց տարեկան եկամուտը կազմում է մոտ 39 հազար դոլար: Նրանց պարտականությունն է ստուգել էրոտիկ ներքնազգեստը, սեքս խաղալիքները և այլ իրեր:
6. Անկողիններ տաքացնող

Նրանք պետք է հագնեն հատուկ ախտահանված զգեստ և իրենց մարմնով տաքացնեն հյուրանոցի հաճախորդների անկողինները:
5. Հարբելուց հետո անգնահատելի օգնական

Նրանք պետք է սենյակը մաքրեն խնջույքի նշաններից, որպեսզի արթնանալուց հետո տիրոջը ոչինչ չհիշեցնի հարբածության մասին. ընդամենը 20 դոլարով:
4. Մարդ-զարթուցիչ

Համապատասխան ծառայության դիմելու դեպքում աշխատողը կզանգահարի պահանջվող ժամանակ:
3. Ներկի չորացմանը հետևող

Նրանք պարզապես նստում են և նայում ներկված պատին: Ներկի չորացման գործընթացի վերաբերյալ նրանք կատարում են մանրամասն հետազոտություններ և հայտնում համապատասխան կազմակերպությանը:
2. Արհեստավարժ գրկախառնվող

Այս մասնագիտության ներկայացուցիչները աննշան վճարի դեպքում պինդ գրկախառնվում են այն մարդկանց հետ, ովքեր ուզում են ինչ-որ մեկին փաթաթվել:
1. Հերթ կանգնողներ

Այդ գործը նույնպես լավ վարձատրվում է՝ ժամում 36 դոլար:









































