Վրաստանն իր խոստումը կատարում է և շարունակում է բարեփոխումների գործընթացը: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի բացման ժամանակ, որն անցկացվում է 28+1 ձևաչափով:
«Վրաստանը սուվերեն երկիր է միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Նա իրավունք ունի որոշել իր ապագան և սեփական անվտանգության ապահովման մեխանիզմները: Միաժամանակ, Ռուսաստանն այսօր էլ շարունակում է խախտել Վրաստանի սահմանները: ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում վերացնել վրացական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է, և մենք ձգտում ենք այդ հարաբերությունների խորացմանը»,- նշել է Սթոլթենբերգը:









































