Ուկրաինացի լրագրող Վիտալի Սերդյուկը հայտնի է դարձել Հոլիվուդում որպես հայտնիների անձնական տարածքը խախտող: Սերդյուկի նոր զոհը դարձել է սուպերմոդել Միրանդա Քերը, հայտնում է starslife.ru-ն:
32-ամյա մոդելը Վիտալիի հետ բախվել է Փարիզում Louis Vuitton-ի նորաձևության ցուցադրությանը: Մինչ ոչինչ չկասկածող Միրանդան կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար, Սերդյուկը հետևից զգուշորեն մոտեցել է նրան և այտը համբուրել: Քերը որոշել է ոչ մի կերպ չարձագանքել նրան և պարզապես առաջ է գնացել, մինչ նրա թիկնապահները հանդարտեցրել են տղային:
Այս անգամ Վիտալիի բախտը բերել է՝ նրա հանդեպ ֆիզիկական ուժ չեն կիրառել և ոստիկանություն չեն կանչել ինչպես նախորդ անգամ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սերդյուկի «զոհն» են դարձել Ուիլ Սմիթը, Բրեդ Փիթը, Քիմ Քարդաշյանը, Սիարան և այլն:











































