Մոլդովան զենքի խմբաքանակ կուղարկի Հայաստան և Ուկրաինա: Այս մասին հաղորդում է OMEGA մոլդովական գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի կառավարության աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մատակարարումները դադարեցվել էին ԶԼՄ-ներում զենքի վաճառքի վերաբերյալ բարձրացված աղմուկից և խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացությունից հետո: Մնացած զենքը պահեստավորվել էր:
Աղբյուրն ընդգծել է, որ Մոլդովայի գլխավոր դատախազության որոշումն այն մասին, որ գործարքը «մաքուր» է եղել, թույլ է տալիս շարունակել մնացած զենքի մատակարարումը, ինչը և կարվի Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի համապատասխան կարգադրությունից հետո:
Աղբյուրի խոսքերով՝ Հայաստան կուղարկվի S-8 տեսակի շուրջ 1500 հրթիռ:









































