Ֆիննական Nokia ընկերությունը մարտի վերջին Շանհայում փակել է աշխարհում իր խոշորագույն խանութը՝ հայտնում է ZDNet պորտալը՝ հղում անելով հեռախոս արտադրողի մամլո ծառայությանը: Այս մասին ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել ԶԼՄ-ներում, սակայն պաշտոնապես չէին հաստատվել:
Nokia-ում բացատրել են, որ խանութը փակում են ծախսերի կրճատման շրջանակում:
Խանութի փակումը չի նշանակում, որ ֆինները ցանկանում են հեռանալ չինական շուկայից: Nokia-ի սարքերի վաճառքը հետագայում կիրականացվի միջնորդների կամ ընկերության կայքի միջոցով: Nokia-ի վաճառքի ծավալները Չինաստանում 2012-ին ընկել են գրեթե քառակի: Եթե 2011-ի վերջին եռամսյակում վաճառքը կազմել է 1 միլիարդ դոլար, ապա 2012-ի վերջին եռամսյակում՝ 213 մլն դոլար: Այնուհանդերձ, Nokia-ն շարունակում է չինական շուկան համարել առանցքային, իսկ China Mobile-ը՝ առանցքային գործընկեր:










































