ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձեց բացատրել, թե ինչու ՕԵԿ-ը դեմ չքվեարկեց նոր սահմանադրության նախագծին. «Մենք չենք կարող կողմ լինել մի փաստաթղթի, որի մեջ մեր 40-ից ավելի առաջարկներից մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Զուտ բարոյական տեսակետից ճիշտ չէր լինի, որ ամբողջությամբ դեմ քվեարկեինք, և ընդհանրապես ճիշտ չէր լինի կողմ քվեարկել, քանի որ մեր առաջարկների մի մասը չէր ընդունվել: Մենք ազատ ռեժիմ սահմանեցինք և խմբակցությունով որոշում կայացրինք, որ մենք կողմ չենք քվեարկելու այս փաստաթղթին:
Մենք մեր սկզբունքին տեր ենք կանգնել, ավելին՝ մենք մեր խղճին դեմ չենք գնացել, մենք փոխել ենք այս փաստաթուղթը դեպի լավը»: