«Լիվերպուլ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ բանակցություններ կվարի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
Տեղեկությունների համաձայն՝ լիվերպուլցիները հետաքրքրված են Կլոպի ծառայություններով, քանի որ վերջինս կարողանում է աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ և ապացուցել է, որ կարող է ճիշտ լուծումներ գտնել այն ժամանակ, երբ թիմից հեռանում են առաջատար ֆուտբոլիստները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Լիվերպուլ»-ը բանակցել է «Միլան»-ի, «Չելսի»-ի և «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, ով, սակայն, հրաժարվել է գլխավորել լիվերպուլյան ակումբը:








































