Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության մակարդակը երկրում ապրիլի սկզբին նվազել է՝ հասնելով 27 տոկոսի, և շարունակում է նվազել: Այս մասին են վկայում ֆրանսիական Le Figaro թերթի պատվերով TNS Sofres գործակալության անցկացրած հարցման արդյունքները:
Համաձան արդյունքների՝ մարտին և ապրիլի սկզբին Օլանդը կորցրել է նախկինում իրեն աջակցած ձախ կուսակցության ընտրողների ձայները:
«Օլանդը փորձեց բարելավել ժողովրդականության ցուցանիշները՝ մարտի վերջին ելույթ ունենալով France 2–ի հեռուստաշոուում, սակայն դա ոչ մի դրական արդյունքի չհանգեցրեց»,- գրում է թերթը:
Նախագահի խորհրդականի խոսքերով՝ այսօր կոնկրետ արդյունքներն են միայն ժողովրդականություն տալիս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահության 10 ամիսներին Օլանդի ժողովրդականության մակարդակը 1981 թվականից բոլոր ֆրանսիացի նախագահների շարքում ամենացածր ցուցանիշին է հասել:
Ինչպես կարծում են ԶԼՄ-ները, դրա պատճառը շարունակվող տնտեսական ռեցեսիան է, արտադրության կրճատումը և գործազրկության բարձր մակարդակը:










































