Friday, 19 06 2026
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել

Ինչո՞ւ են վնասել Լևոն Բարսեղյանի երկաթե նժույգը

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայի ապակին և դուռը, գողացել թվային հիշողության 2 հասարակ սարքեր` ընդամենը 8000 դրամ արժեքով: Սա վերջին ութ տարում «Ասպարեզ» ակումբի և դրա աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է. բոլոր հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մեկուկես տարի է, ինչ Շիրակի մարզի ոստիկանապետ է, և սա առաջին դեպքն է, երբ Լևոն Բարսեղյանի մեքենայի ապակին են ջարդում: Մեր այն դիտարկմանը, որ վերջին ութ տարիներին սա ութերորդ դեպքն է, Կարեն Բաբակեխյանը պատասխանեց. «Ութ տարիների համար չեմ կարող պատասխանել»:

Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, այս պահին դեռ որևէ բան պարզ չէ:

Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ ամոթ է, երբ ոստիկանապետը նախորդ իրենց գործերին տեղյակ չէ. «Եթե ինքը մեկուկես տարի է այստեղ, նշանակում է, որ իրենից առաջ այստեղ ոչինչ չի՞ եղել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ թեև իրենց շենքի առաջ բավական շատ ավտոմեքենաներ են կանգնում, բայց որևէ մեկին չէին մոտեցել, 2009 թվին էլ սրբել էին շենքի դիմաց կանգնած բոլոր մեքենաները, իր մեքենայից բանալիների արկղն էին տարել, բայց այն ժամանակ հայտարարություն չի տվել ոստիկանություն:

«Այս անգամ մեքենայի մեջ փորփրել էին տեղեր, որ սովորական գողերին պետք է չհետաքրքրեր, ղեկի տակի և ոտնակերի վերևի պանելներն էին քանդել, ջարդել, պտուտակահանով, դանակով փորփրել էին մոնիտորները, երևի ուզեցել են հանել տեղերից: Հավանաբար ցանկացել են մագնիտաֆոնը հանել, բայց, դու մի ասա, օդորակչի պանելն են ջարդոտել…»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ նյութական վնաս է, Գյումրիում ասում են՝ ինչ լինում է, ժեշտին լինի։ Նա պատմեց, որ հինգ տարի առաջ, երբ իր մեքենան այրեցին, խոստացավ՝ ամեն վառած ավտոյից հետո ես երկու հատ ավտոմեքենա գնել, հիմա արդեն ամեն ջարդած կամ վառած մեքենայի փոխարեն 3-ն է գնելու:

Լևոն Բարսեղյանը հակված է մտածելու, որ փորձել են նյութական վնաս հասցնել, սակայն եթե ուզենային ավելի մեծ վնաս հասցնել, կարող էին ավելին անել: Ի դեպ, քարը, որով ջարդել են ապակին, տան դիմաց պատի տակ դրած 15 կիլոգրամանոց թթվի քարն է եղել: Մի խոսքով, Լևոն Բարսեղյանը շատ թափթփված գողության է նմանեցնում, մյուս կողմից՝ շատ տարօրինակ է, որ գողն ինչ-որ բան է փնտրել ղեկի տակ:

«Եթե գող են, չեն իմացե՞լ, որ այդ ավտոմեքենայից Հայաստանում 20-30 հոգի ունեն, և հազիվ կարողանան վաճառել»,- իր տարակուսանքը հայտնեց մեր զրուցակիցը: Ի դեպ, մեքենան ընդամենը չորս ամսվա մեքենա է, այն ձեռք է բերվել ապառիկ:

«Մեքենա է, մարդ չէ, սրանք մեր երկաթե նժույգներն են, վիրավորվում են, լինում է, որ զոհվում են անհավասար մարտում, կնորոգենք ու էլի կունենանք»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում