Հոլիվուդյան գեղեցկուհիները և ոչ միայն նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն գեղեցկության և երիտասարդության՝ մեղվի և օձի թույն, ցլի սերմնահեղուկ և այլ տարօրինակ միջոցներ: Այժմ հայտնիների ուշադրության կենտրոնում են հայտնվել խխունջները, ավելի ճիշտ՝ նրանց արտադրած լորձը, գրում է womanel.com.ua-ն:
Խխունջի լորձի անհավատալի հատկությունների մասին առաջին անգամ սկսեցին խոսել Ֆրանսիայի արդյունաբերության համար խխունջներ արտահանող չիլիացի ֆերմերները: Նրանք նկատել էին, որ խխունջների հետ անընդհատ շփվելու արդյունքում իրենց ձեռքի մաշկը երիտասարդացել է, դարձել ավելի հարթ:
Խխունջի լորձը պարունակում է ալանտոին, էլաստին, կոլլագեն և գլիկոլաթթու: Դրանց շնորհիվ լորձը ունի հակաօքսիդանտ, վերականգնող և հականեխիչ հատկություններ:









































