Ճապոնիայում և Նոր Զելանդիայում աստղագետներն առաջարկել են նոր ռազմավարություն Երկրին նման մոլորակները որոնելու համար, որոնց թիվը գիտնականները գնահատել են 100 միլիարդ: Ռազմավարությունը հիմնված է միկրոլինզայավորման մեթոդի վրա: Այս մասին հաղորդվում է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում հրապարակված հոդվածում:
Աստղագետներն առաջարկում են միավորել «Կեպլեր» տիեզերական աստղադիտարանից ստացված և միկրոլինզայավորման կիրառման հետևանքով ստացված տվյալները: Երկու մեթոդների համադրությունը թույլ կտա բացահայտել մոլորակներ, որոնք գտնվում են 0.5-10 աստղագիտական միավոր հեռավորության վրա:
«Կեպլեր»-ը կարող է բացահայտել երկրային տեսակի շուրջ 17 միլիարդ մոլորակ Ծիր Կաթինում: Որոնումների շրջանը թույլ կտա ընդլայնել Microlensing Observations in Astrophysics նախագիծը, որը ստեղծվել է Ճապոնիայի և Նոր Զելանդիայի աստղագետների կողմից: Նախաձեռնությունն ուղղված է տիեզերական օբյեկտենրի որոնմանը գրավիտացիոն միկրոլինզայավորման արդյունքի հաշվին, երբ հարաբերականության ընդհանուր տեսության համաձայն՝ լույսի ճառագայթները (աստղեր) հեռանում են դեպի մեծ զանգված ունեցող օբյեկտը (մոլորակներ): Արդյունքում աստղերի պատկերների վրա հայտնվում են բռնկումներ, որոնք թույլ են տալիս դատել մոլորակի գոյության մասին:









































