Ամերիկյան Ինդիանա նահանգի 68-ամյա բնակչուհի Շեյլա Ստադլերը կտակ է գրել, համաձայն որի՝ ցանկանում է իր մահից հետո քնեցնեն իր 5 տարեկան Տոֆի անունով շանը և թաղեն իր հետ՝ գրում է lifenews.ru-ն:
Կինը մահացել է մարտի սկզբին՝ քաղցկեղից: Ընտանիքը որոշել է կատարել նրա վերջին խնդրանքը ու սպանել է միանգամայն առողջ կենդանուն: Շան մարմինը տեղադրել են իր տիրուհու ոտքերի մոտ, ապա թաղել:
Ստադլերի հարազատների արարքի մասին լուրը վրդովմունք ու զայրույթ է հարուցել քաղաքի բնակիչների շրջանում: Շատ կենդանասերներ վրդովված են շան հետ այդպես վարվելու փաստից:
Մասնագետների խոսքով՝ չնայած իրավիճակի անսովորությանը՝ Ստադլերներն օրինական իրավունք ունեին Տոֆիի հետ վարվելու այնպես, ինչպես ցանկանում են:









































