Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Արսեն Վենգերի՝ «Արսենալ»-ը լքելուց հետո «զինագործներ»-ի մոտ կարող է ճգնաժամ սկսվել, տեղեկացնում է Goal.com-ը:
«Արսենը Վերջին շրջանում մեծ հարվածներ է ստացել: Ո՞վ կարող է փոխարինել նրան:
Յուրաքանչյուր մասնագետ, ով կգլխավորի «Արսենալ»-ը, պետք է խաղային նոր փիլիսոփայություն մտցնի «ազնվականներ»-ի խաղում»,- հայտարարել է Ֆերգյուսոնը:








































