Մինաքշիի տաճարը Հնդկաստանի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկն է: Այն կառուցվել է 12-րդ դարում և անվանվել Մինաքշի աստվածուհու պատվին, ով Շիվայի կանանցից մեկն էր:
Սրբատեղիի առանձնահատկություններից մեկն այն է, որ մինչև 50մ բարձրություն ունեցող դրա բազմաթիվ աշտարակները զարդարված են աստվածներին պատկերող և դիցաբանական սյուժեներով մանրաքանդակներով: Քանդակների թիվը գերազանցում է 33 հազարը, բայց դրանցից ոչ մեկը չի կրկնում մյուսին: Այս մասին տեղեկացնում է kulturologia.ru-ն:

















































