«Բարսելոնա»-ն երկրորդ պարտությունն է կրել Պրիմերայի վերջին երեք հանդիպումներում և գրանցել մրցաշրջանի վատագույն մեկնարկը 2003 թվականից ի վեր:
Սեպտեմբերի 23-ին կատալոնացիները 1:4 հաշվով զիջել են «Սելտա»-ին, իսկ հոկտեմբերի 3-ին՝ 1:2 հաշվով՝ «Սևիլիա»-ին:
12 տարի առաջ «Բարսելոնա»-ն Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ նույնպես պարտվել էր 2 խաղերում՝ մրցաշրջանի մեկնարկային 7 տուրերում և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Արդյունքում «կապտանռնագույններ»-ն ավարտել են մրցաշրջանը երկրորդ տեղում՝ 5 միավոր զիջելով «Վալենսիա»-ին:







































