Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից իր սպասելիքների մասին:
««Արսենալ»-ը լավ արդյունքներ է գրանցում Անգլիայի առաջնությունում: Համաձայն եմ, տապալեցինք մեր ելույթները Չեմպիոնների լիգայում: Պետք է վերլուծենք, թե ինչու այդպես ստացվեց: Բայց ես պատճառ չեմ տեսնում մտածելու, որ մենք չենք կարող հաղթել «Յունայթեդ»-ին:
«Օլիմպիակոս»-ից կրած պարտությունն, անշուշտ, հիասթափեցրեց: Բայց այն այլ մրցաշար էր: Պետք է առաջ նայել: «Արսենալ»-ը կարող է շրջանցել «Յունայթեդ»-ին և նվաճել տիտղոսը»,- Goal-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































