Ռուսաստանին շուտով հզոր ահաբեկչությունների շարք է սպասվում Սիրիայում գործողությունների համար: Այս մասին գրում է informator.su-ն՝ հղում անելով Դոնեցկից տեսաբան Ստանիսլավ Վասինին:
«Այսօր փոքր վիրտուալ զրույց տեղի ունեցավ արմատական հայացքների տեր մարդու հետ: Չեմ ասի, իհարկե, որ այնքան արմատական, որքան «Ան-Նուսրայինն» է, բայց, անխոս, ֆունդամենտալիստական: Հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանին շուտով հզոր ահաբեկչությունների շարք է սպասվում Սիրիայում գործողությունների համար: Քանի որ ԴԱԻՇ-ն ունակ չէ իրական ռազմական հակամարտության ռուսական ռազմաօդային ուժերի հետ, կետային հարվածներ կհասցնի հասարակական վայրերում մահապարտների պայթեցումների՝ իր համար սովորական տեսքով…»,- նշել է տեսաբանը:









































