Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ծպտյալ հայերը թուրքական կառավարության թիրախում են. WikiLeaks

Reporter.am կայքում հրապարակվել է Էմիլ Սանամյանի «1915 թվականի ցեղասպանությունը «ամբողջական գիտելիք» է հասարակ անատոլիական թուրքերի շրջանում» խորագրով հոդվածը.

«Թեև Հայոց ցեղասպանությունից անցել է շուրջ 100 տարի, թուրքական կառավարությունը նախկինի նման տարված է երկրի ներսում «Հայկական անջատողականության» հայտնաբերման ու արմատախիլ անելու աշխատանքներով: Այս մասին են վկայում WikiLeaks-յան բացահայտումները, որոնք առաջին անգամ հրապարակվել են թուրքական Taraf (ամենասարսափահարույց) թերթում:

2004 թվականի դեկտեմբերին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից, Մերձավոր Արևելքի փորձագետ Ռոբերտ Դոչը Թուրքիայի անվտանգության մասին մի վերլուծական զեկույց է ուղարկում ԱՄՆ Պետքարտուղարություն: Դրանում նշված էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան անանուն աղբյուրը հայտնել է, որ 2004 թվականի վերջից սկսած` Թուրքիայի ներքին անվտանգության ուժերը (Ժանդարմերիա) և նրա հետախուզական ծառայությունը (JITEM) «Հայկական անջատողականության» դեմ պայքարը` որպես քուրդ ապստամբների դեմ պայքարի մի մաս, դիտարկելու մասին Անկարայից հրահանգներ են ստացել:

Դոչը զարմացել է պատմության առջև թուրքական պետության սարսափի աստիճանից, քանի որ ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացել են միայն մի «բուռ» հայեր, այն էլ հիմնականում նրա արևելյան ու հարավարևելյան հատվածում:

Սակայն Անկարան, հենվելով մարդահամարի տվյալների վրա, կասկածում է, որ երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում բնակվողների թվում կան զգալի քանակությամբ հայկական ծագում ունեցող անձինք, որոնց պապերը ցեղասպանության ժամանակ կամավոր կամ հարկադիր մահմեդականացվել են:

Այդ խելահեղությունը անգամ հասել է նրան, որ JITEM-ը հայկական ծագում ունեցողների ցանկի մեջ ներառել է գյուղի իմամին: Անատոլիա կատարած մեր շրջագայության ժամանակ, հատկապես Քըզըլ Ըրմաք գետից արևելք ընկած հատվածում մենք ականատես եղանք, որ հասարակ բնակչությունը բավականին տեղեկացված է 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններից, ինչն ակնհայտորեն վկայում է նրանց հայկական ինքնության մասին:

Թուրքիայի պատմագիտական ընկերության (TTK) նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն 2007 թվականի օգոստոսին հայտարարեց, որ շատ քրդեր և մասնավորապես քուրդ ալևիները սկզբնական շրջանում հանդիսացել են էթնիկ հայեր:

2007 թվականի նոյեմբերին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունն (PKK) «ունի» հայ անդամներ»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի սկզբին «Ցեղասպանության «անհիմն» պնդումների դեմ պայքարի միություն» (ASİM-DER) հորջորջված կազմակերպության փոխնախագահ Սավաշ Էղիլմեզն անհանգստություն էր հայտնել, որ Օսմանյան կայսրության քաղաքացիներ հանդիսացած հայերի հետնորդներն այժմ սկսել են ուղիներ փնտրել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

«Նրանք վերադառնում են Անատոլիա (Արևմտյան Հայաստան): Հայությունը ջանում է գիտական, քաղաքական ու հասարակական հարթակներում մշտապես օրակարգի մեջ պահել հողային պահանջատիրության հարցը: Դա Հայաստանի ու հայկական սփյուռքի կիրառած ռազմավարության առանցքային կետերից մեկն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում