Autocar պարբերականի փոխանցմամբ՝ Nissan-ն սկսել է իր ավտոմեքենաներում ներդնել ինքնուրույն կառավարման համակարգ։ Այս մասին հայտարարել է Nissan-ի ներկայացուցիչ Դևիդ Մոսը, որի խոսքերով՝ այդ տեխնոլոգիան առաջինը կկիրառվի ամենագնաց մոդելների վրա։
Մոսը խոստացել է, որ այդ համակարգը հետագայում կկիրառվի նաև մնացյալ բոլոր մոդելների վրա։ Նրա խոսքերով՝ այդ համակարգը ոչ միայն մասնակիորեն կլուծի ճանապարհների ծանրաբեռնվածության խնդիրը, այլև կնվազեցնի ողջ աշխարհում վնասակար նյութերի արտանետումը։
2014 թվականին Renault-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը կանխատեսել էր, որ ավտոպիլոտով առաջին զանգվածային ավտոմեքենաները հասարակական ճանապարհների վրա կհայտնվեն 2018 թվականին։









































