Ժպիտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը՝ գրում է Calend-ը: Տոնի գոյությամբ աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին, ով 20-րդ դարի կեսերին ապրում էր ԱՄՆ-ում:
Մի անգամ՝ 1963-ին, նրան են դիմել State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով ընկերության համար ստեղծել որևէ վառ, հիշվող խորհրդանշան՝ ընկերության այցեքարտ:
Առանց երկար մտածելու Հարվին պատվիրատուներին առաջարկել է այն, ինչ այժմ համացանցի բոլոր օգտատերերը անվանում են «սմայլիկ»՝ դեղին, ժպտացող դեմք: